Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Մարդահամարի համար 2.5 մլրդ դրամ է հարկավոր

ՀՀ Ազգային վիճակագրական վարչության նախագահ Ստեփան Մնացականյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանում մարդահամար անցկացնելու համար, 2009-2013 թթ. միջև ընկած ժամանակահատվածում, անհրաժեշտ կլինի 2.5 մլրդ դրամ:

 

Ս.Մնացականյանի խոսքով՝ պետական բյուջեից կարող է հատկացվել այդ գումարի միայն 21%-ը: Ըստ «ԱրմԻնֆոյի»՝ այս հարցում աջակցություն գտնելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

 

Նախատեսված 2.5 մլրդ դրամից 1.9 մլրդ դրամը պետք է ծախսվի 2011թ. մարդահամարի անցկացման համար 16 հազ. ժամանակավոր աշխատողներ ներգրավելու նպատակով:

 

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի բնակչության հերթական մարդահամարը կանցկացվի 2011թ. հոկտեմբերի 12-21-ը, իսկ փորձնական մարդահամարը տեղի կունենա Հայաստանի տարբեր քաղաքներում՝ 2010թ. ապրիլի 14-23-ը:

 

Նա հիշեցրեց, որ անկախության հռչակումից հետո առաջին մարդահամարը Հայաստանում անցկացվել է 2001թ. հոկտեմբերի 10-ին: 2009թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 3.2 միլիոն:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ